
Հունվարի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 567 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 984 802-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 661 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 924 072 մարդ։
Վարակից մահացել է ևս 36 մարդ, ընդհանուր՝ 14 395:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.16 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.14 %, վերջին 7 օրվանը՝ 9.84 %: