Հունվարի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5 596 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 973 909-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 2 946 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 919 367մարդ։
Վարակից մահացել է ևս 47 մարդ, ընդհանուր՝ 14 311:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 9.63%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.51%, վերջին 7 օրվանը՝ 9.79%: