Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 953 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 962 827-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 085 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 913 528 մարդ։
Վարակից մահացել է ևս 31 մարդ, ընդհանուր՝ 14 218:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 11.47%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.76%, վերջին 7 օրվանը՝ 9.57%: