
Վրաստանում հունիսի 10-ի դրությամբ, 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 նոր դեպք, ապաքինվել է 3 քաղաքացի:
Վիրուսի հաստատման առաջին դեպքից՝ փետրվարի 26-ից հետո Վրաստանում արձանագրվել է վարակման 822 դեպք, այստեղից 690-ն ապաքինվել է,13-ը`մահացել:
Կարանտինի ռեժիմում է 3124, հատուկ վերահսկողության ներքո` 279 մարդ: