
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 19 մարդ:
Ընդհանուր առմամբ, փետրվարի 26-ից ի վեր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 794 դեպք, ապաքինվել է 624 մարդ:
Կարանտինի ռեժիմում է 2494 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 301 մարդ: Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: