Հուլիսի 2-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 8 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 939 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Վրաստանում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 23 պացիենտ և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 817 մարդ: Վարակից երկրում մահացել է 15 մարդ:
Այս պահի դրությամբ՝ կարանտինային գոտում է գտնվում 3080 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 242 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան բուժվելու նպատակով:
Հիշեցնենք, որ Վրաստանում առաջին անգամ կորոնավիրուսով վարակի դեպք է հայտնաբերվել փետրվարի 26-ին: