
Հոկտեմբերի 4-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 867 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 618 620-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 877 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 591 668 մարդ։
Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 9 068: