Հոկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 965 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 711 255-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 327 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 652 205 մարդ։
Վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 9 961:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.17%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.94%, վերջին 7 օրվանը՝ 8.87%: