Հոկտեմբերի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 337 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 703 281-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 137 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 642 701 մարդ։
Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 9 873:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.5%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.05%, վերջին 7 օրվանը՝ 9.04%: