
Հոկտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 762 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 698 944-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 953 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 639 564 մարդ։
Վարակից մահացել է ևս 43 մարդ, ընդհանուր՝ 9 831:
Նախօրեին Վրաստանում անցկացվել է 48 090 թեստավորում։