Հոկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 212 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 649 407-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 982 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 607 563 մարդ։
Վարակից մահացել է ևս 38 մարդ, ընդհանուր՝ 9 370։
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 8.0%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.21%, վերջին 7 օրվանը՝ 8.57%: