Հոկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 751 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 614 763-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 633 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 586 704 մարդ։
Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 8 976:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 4.1%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.8%, վերջին 7 օրվանը՝ 5.22%: