
Դեկտեմբերի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 778 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 867 071-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 234 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 809 830 մարդ։
Վարակից մահացել է ևս 63 մարդ, ընդհանուր՝ 12 407:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 6.88%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.56%, վերջին 7 օրվանը՝ 8.13%: