Դեկտեմբերի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 100 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 857 933-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 397 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 799 850 մարդ։
Վարակից մահացել է ևս 67 մարդ, ընդհանուր՝ 12 258:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 7.92%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.75%, վերջին 7 օրվանը՝ 8.39%: