Դեկտեմբերի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2012 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 224 155 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ինտենսիվ թեստավորման շրջանակներում, վերջին 24 ժամվա ընթացքում երկրի մասշտաբով իրականացվել է 13 451 թեստավորում, այդ թվում 8 313 հակամարմինների թեստով, 5 138 PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 638 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 208 951 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 25 մարդ, ընդհանուր՝ 2 443:
Կարանտինային գոտում է գտնվում 401 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 5 480 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 287 պացիենտ: