
Դեկտեմբերի 22-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3064 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 212 526 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Նախօրեին Վրաստանում իրականացվել է 17 007 թեստավորում:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3 740 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 188 408 մարդ:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 2 182:
Կարանտինային գոտում է գտնվում 470 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 6 358 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 1 671 պացիենտ: