Դեկտեմբերի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 527 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 890 813-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 4 588 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 837 263 մարդ։
Վարակից մահացել է ևս 46 մարդ, ընդհանուր՝ 12 777:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 7.18%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 7.80%, վերջին 7 օրվանը՝ 7.45%: