
Դեկտեմբերի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4459 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 850 102-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 3 957 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 792 158 մարդ։
Վարակից մահացել է ևս 65 մարդ, ընդհանուր՝ 12 119:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 8.69%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 8.91%, վերջին 7 օրվանը՝ 8.65%: