
Ապրիլի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 376 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 650 հազար 384-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 234 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1մլն 629 հազար 266։
Վարակից մահացել է ևս 4 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 765:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.56%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 2.43%, վերջին 7 օրվանը՝ 1.98%: