
Ապրիլի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 58 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 654 հազար 313-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 213 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 636 հազար 004։
Վարակից մահվան դեպք չի գրանցվել։ Մինչ այս եկրում արձանագրվել է 16 հազար 800 մահվան դեպք:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.37%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.18%, վերջին 7 օրվանը՝ 1.14%%: