Ապրիլի 20-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 232 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 653 հազար 692-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 117 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 634 հազար 591։
Վարակից մահվան դեպք չի գրանցվել։ Մինչ այս եկրում արձանագրվել է 16 հազար 794 մահվան դեպք:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.14%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.32%, վերջին 7 օրվանը՝ 1.2%: