Ապրիլի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 342 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 653 հազար 460-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 161 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 634 474։
Վարակից մահացել է ևս 1 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 794 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.53%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.36%, վերջին 7 օրվանը՝ 1.18%: