Ապրիլի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 652 հազար 235-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 348 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 632 հազար 194։
Վարակից մահացել է ևս 2 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 781:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.07%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.71%, վերջին 7 օրվանը՝ 1.43%: