Ապրիլի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 107 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 մլն 651 հազար 577-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 281 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 մլն 631 հազար 715։
Վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր՝ 16 հազար 777:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.95%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.94%, վերջին 7 օրվանը՝ 1.65%: