Ապրիլի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 407 դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 1 648 653-ն են:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 1 303 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 626 296։
Վարակից մահացել է ևս 3 մարդ, ընդհանուր՝ 16 748:
Դրականության օրական ցուցանիշը կազմում է 1.79%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.2%, վերջին 7 օրվանը՝ 2.57%: