
Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4 778 դեպք: Ընդհանուր առմամբ՝ Վրաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 549 811-ն են:
Նախօրեին կատարվել է 43 741 թեստ, որից 31 605-ը՝ հակամարմինների, 12 136 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 4 753 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 493 414 մարդ:
Վարակից մահացել է ևս 79 մարդ, ընդհանուր՝ 7 408 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.92%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 10.26%, վերջին 7 օրվանը՝ 9.76%։