
Վրաստանում շարունակվում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 13-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5359 նոր դեպք:
Նախօրեին կատարվել է 50 937 թեստ, որից 30 325-ը՝ հակամարմինների, 20 612 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2726 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 415 146 մարդ:
Վարակից մահացել է ևս 42 մարդ, ընդհանուր՝ 6 321 :
Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 10.52%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 9.90%, վերջին 7 օրվանը՝ 10.74%