Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդը հնարավոր է կորոնավիրուսի թեստ հանձնի։
Պատրիարքի բուժող բժիշկ Ցիսանա Շարտավան ասել է, որ հոգևոր առաջնորդը ոչ մի անգամ չի թեստավորվել։
Կորոնավիրուսի նախանշաններ ու վարակի կասկած չկա նաև պատրիարքի քարտուղար Շորենա Թեթրուաշվիլիի մոտ, սակայն նա հայր Անտոնի կոնտակտ է համարվում, ում մոտ վարակը հաստատվել է։ Հոգևորականի հետ շփվելուց հետո քարտուղարը կոնտակտ ունեցել է Իլիա 2-ի հետ. Թեթրուաշվիլին ինքնամեկուսացել է, իրեն լավ է զգում։
Ըստ ինֆորմացիայի` ներկայումս կորոնավիրուսով վարակված է 20 հոգևորական։