
Վրաստանում ապրիլի 26-29-ի տվյալներով, մոնիթորինգի ու պարտադիր թեստավորման արդյունքում երկրի մասշտաբով կորոնավիրուս հաստատվել է՝ ուսուցիչների ու դպրոցի աշխատակազմի 0,3%-ի, ինչպես նաև աշակերտների 0,1%-ի դեպքում: Այս մասին տեղեկություն տարածում է Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը:
Գերատեսչությունը կոչ է անում հանրությանը հատկապես տոնական ու ոչ աշխատանքային օրերի ընթացքում առավելագույնս հետևել հակահամաճարակային կանոններին, որպեսզի աշակերտները մայիսի 13-ից ուսումը շարունակեն դասասենյակներում:
«Ծնողների խնդրանքով, վիրուսի հաստատման պատճառով երկրի մասշտաբով այս փուլում հեռավար ուսուցման ռեժիմ է գործում 106 դպրոցում և 180 առանձին դասարաններում, ինչը նախորդ եռամսյակի համեմատ ավելի բարձր ցուցանիշ է:
Նվազել է ռիսկային խմբում գտնվող այն ուսուցիչների քանակը, ովքեր հեռավար են դասավանդում: Այս փուլում հեռավար աշխատում է 115 ուսուցիչ»,- ասված է նախարարության հաղորդագրությունում: