
Կորոնավիրուսը բուժող Paxlovid դեղամիջոցը Վրաստան կներմուծվի այս շաբաթ։
Այս մասին հայտնել է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ:
Նրա պարզաբանմամբ՝ դեղամիջոցն անվճար կտրվի վիրուսով վարակված այն անձանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ կամ ծանր են տանում հիվանդության ընթացքը:
«Pfizer-ի կողմից պատրաստված Paxlovid դեղամիջոցն ունի ընդամենը մի քանի երկիր, ուրախ եմ հայտնել, որ այդ երկրների թվում է նաև Վրաստանը» — նշել է Նախարարը: