Չինաստանի Ուհան քաղաքը տարօրինակ լռության մեջ էր, փողոցները դատարկ էին և չկար ոչ մի կենդանի շունչ։ Գիշերվանից հետո աննկարագրելի տխրությունը միախառնվելով մթնշաղի ցողի հետ, իջել էր քաղաքի վրա։ Լուսադեմին կանգ առավ կյանքը։ Չնայած արևի վառ շողերին, երկրում տիրում էր անորոշությունը, ցավը, տագնապը, հուսադրող ոչինչ չկար, ամեն ինչ ձնագնդիի էր վերածվել և գլորվում էր դեպի անդունդի խորքը։
Կորոնավիրուսի դասին պատկանող COVID19 վիրուսը անխնա տարածվում էր։ Օրեցոր շատանում էր վարակվածների և մահացածների ցուցակի դատարկ էջերը։ Նրանք ովքեր անհավատ էին, անզորությունից ծնկաչոք իջել և աղոթել էին սովորում։ Կյանքով ու էներգիայով լի քաղաքը մի գիշերվա մեջ վերածվեց գերեզմանատան։ Հիվանդանոցները լեփ-լեցուն լեցուն էին,վարակվածների հոսքը չէր դադարում։
Բժիշկները, բուժքույրերը ամիսներ շարունակ սեփական կյանքը վտանգելով, փորձում էին փրկել և մինչև օրս փորձում են օգնել և կանխել վիրուսի տարածումը։
Ծանր վիճակում գտնվող հիվանդներին տեսնելով կյանքի ու մահվան քավարանում, մենք հասկացանք ու գիտակցեցինք ամենակարևորի մասին։ Կորոնավիրուսը ի՞նչ էլ տարած լինի մեր կյանքից, այն մեզ թույլ տվեց․․․
Սիրել և գնահատել կյանքը, սովորել աղոթել և ավելի սիրել Աստծուն։ Սկսեցինք գնահատել ամեն մի ապրած օրը, ավելի ուշադիր լինել հարազատ մարդկանց հանդեպ, օգուտներ քաղել և ավելի խելամիտ լինել։ Այնուամենայնիվ, այս ամենը գիտակցելու և հասկանալու համար․ յուրաքանչյուրս իր կյանքից զոհեց հարազատ ու թանկ ինչ-որ բան։
ՈՒսանողները, բողոքելով անվերջ կանգնելուց լսարանների դիմաց, վիրուսից հետո սկսեցին կարևորել և կարոտել համալսարանական կյանքը։ Մի գիշերվա ընթացքում մենք սովորեցինք ընդունել և համակերպվել հեռավար ուսուցման բարդ գործընթացին։ Ժամերով նստել համակարգիչների դիմաց, կարծում եմ, ոչ բոլորիս է հաճելի և ոչ բոլորս ենք լիարժեք սովորում ու ընկալում տվյալ դասը։ Հեռավար ուսուցման ընթացքում գիտակցեցինք` մեզ պետք է լիարժեք և բարձրակարգ ուսուցում, որը միայն ձեռք ենք բերում լսարաններում, իսկ հեռավար ուսուցումը ցածրակարգ և ոչինչ չտվող գործընթաց է։
Այս համաճարակը դաս եղավ բոլորիս, գնահատենք Աստծուց տրված այս մի հատիկ կյանքը, լինենք լավատես, բարի, ներող, համբերատար ու Աստծո սիրով հաղթահարենք ամեն մի հիվանդություն ու աղետ։ Վիրուսի ընթացքում մեզ պարզ դարձավ, որ բարի լինելը ամենամնայուն երևույթն է աշխարհում, քանզի եկեք լինենք բարի, սիրալիր, համբերատար, քանի որ Տերը նոր փորձություններ ունի պահած։ Գնահատենք առողջությունը, որը թանկ է փողից, սերը` նյութական հարստությունից։
Համաճարակը բոլորիս կյանքում իր դերը թողեց և սովորեցրեց դիմակայել ցավին, տխրությանը, մենակությանը, կյանքի փոփոխություններին, հասկացանք, որ կյանքը ինքնին տառապանք է, և պետք է պայքարել աղետների դեմ։
Վարդուհի Աղաբալյան
Ախալքալաքի շրջան, գ. Զակ
Նախագիծն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութը պատրաստվել է Ալիք Մեդիայի «Կորոնավիրուսային պատումներ» խորագրով նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել ԵՄ և Ալիք Մեդիայի խմբագրակազմի հայացքների հետ: