Կորոնավիրուսային պատումներ․ «Ալիք Մեդիան» սպասում է Ձեր նոթերին

Կորոնավիրուսի պանդեմիան տակնուվրա արեց ամբողջ աշխարհի բնականոն կյանքը։ 2020 թվականին, ինչպես աշխարհի մի շարք երկրներ, այնպես էլ Վրաստանը կորոնավիրուսային հիվանդության տարածման հետևանքով ստիպված եղավ մի շարք սահմանափակումներ մտցնել առօրյա կյանքում, որոնցից որոշները դեռ պահպանվում են։

Անսովոր ու բոլորովին նոր իրավիճակին հարմարվելը, թերևս, այդքան էլ հեշտ չէր, սակայն դա էլ կարողացանք հաղթահարել ու արդեն մեկ տարուց ավելի կյանքն այլևս առաջվանը չէ։

«Ալիք մեդիան» հնարավորություն է ընձեռում վերհիշել ու կիսվել համաճարակային կյանքի Ձեր փորձով, հիշարժան պահերով, հիասթափություններով, սպասելիքներով ու պատրաստել շարադրություն պանդեմիայի առօրյայի մասին, որոնք կարող են ներառել հետևյալ շեշտադրումները․
-Առաջին անգամ օնլայն դասի
-Երբ իմացա, որ վարակակիր եմ
-Կարանտինում
-Հոսպիտալացման ճանապարհին
-Ի՞նչն եմ ամենաշատը կարոտել «նախկին կյանքից»
-Ո՞ւր կգնամ առաջինը, երբ երկրում հանվի գիշերային ժամերին դրսում լինելու արգելքը (պարետային ժամ)

Ներկայացված նոթերը, որոնք կհամապատասխանեն պայմաններին, կհրապարակվեն «Ալիք մեդիայի» ընթերցողից բաժնում և կտեղադրվեն ֆեյսբուքյան մեր էջում, իսկ կայքում ամենից շատ դիտումներ և ֆեյսբուքյան էջում ամենից շատ տարածում  ու «հավանում» ստացած նոթերի հեղինակները կպարգևատրվեն խորհրդանշական գումարային մրցանակով: 

Հրապարակման պայմաններն են՝
-Ներկայացվող շարադրության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը
-Նոթերը պետք է ներկայացվեն միայն հայերենով, չպարունակեն զրպարտություն, ատելության խոսք, բռնության քարոզ
-Գրավոր տեսքով նյութն ուղարկել info@aliq.ge էլ. հասցեին
-Նյութին կից կարող եք ներկայացնել նաև լուսանկարներ, տեսանյութ
-Նյութին կից հարկավոր է ուղարկել հեղինակի մասին կարճ տեղեկատվություն (անուն, ազգանուն, տարիք, բնակության վայր, ցանկալի է նաև հեղինակի լուսանկարը)

Նյութերն ընդունվում են մինչև մայիսի 15-ը։

Մրցույթն իրականացվում է ԵՄ-ի աջակցությամբ: Նյութի բովանդակության համար ամբողջովին պատասխանատու է «Ալիք Մեդիան», այն կարող է չհամընկնել ԵՄ֊ի հայացքների հետ։