Վրաստանի կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բանկի 7 աշխատակցի մոտ վարակը հաստատվել է: Նրանք եղել են ինքնամեկուսացման մեջ: «Մեկ շաբաթ առաջ ազգային բանկի աշխատակիցներից մեկի մոտ նկատվել են COVID-19-ին հատուկ նախանշաններ, այս մասին տեղեկացվել են հատուկ մարմինները: Բանկն ապահովել է տվյալ աշխատակցի և նրա հետ շփում ունեցած աշխատակիցների ինքնամեկուսացումը, աշխատատեղը ախտահանվել է: Հետազոտությունը հաստատել է վարակի առկայությունը՝ իքնանմեկուսացված բոլոր 7 աշխատակիցների մոտ: Հիմա նրանք ստացիոնարում են, բժիշկների հսկողության տակ, բոլորի վիճակը կայուն է: Այլ կոնտակնտներ պարզելու ուղղությամբ աշխատանք է տարվում», — ասված է կենտրոնական բանկի հայտարարությունում:
Բանկի աշխատակիցների 90% տոկոսն այս պահին հեռահար աշխատանքային ռեժիմում են: Որոշ լրատվամիջոցների տեղեկություններով՝ վարակված աշխատակիցները գումարի հետ են գործ ունեցել՝ աշխատել են դրամարկղերում, գումարների հաշվարկով են զբաղված եղել: