Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ Մառնեուլիից մարտի 22-ին Թբիլիսի տեղափոխված 62-ամյա կնոջ ընտանիքի 4 անդամների մոտ ևս կորոնավիրուս է հաստատվել, նրանք համապատասխան բուժում են ստանում:
62-ամյա կնոջ առողջությունը շարունակում է մնալ կայուն ծանր: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնում ասվում է, որ կնոջ հետ շփում ունեցող անձանց որոնման աշխատանքները դեռ շարունակվում են և հույս ունեն պարզել վարակի աղբյուրը:
«Շատ կարևոր է, որ երկրում կորոնավիորուսի նոր աղբյուր չի հայտնաբերվել: Սրանք 4 հոգի են՝ Մառնեուլիից, կնոջ ընտանիքի անդամները», — ասել է կենտրոնի փոխտնօրեն Իմնաձեն:
Հիշեցնենք՝ դեպքը հայտնաբերելուց հետո կորոնավիրուսի տարածման վտանգից ելնելով՝ կառավարության որոշմամբ Մառնեուլին ու Բոլնիսին հայտարարվել են կարանտինային գոտի, սահմանափակվել է մարդկանց տեղաշարժը: