Korean Air ավիաընկերությունը կվերսկսի չարտերային թռիչքները Թբիլիսիից

Քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ամառային նավագնացության սեզոնին դեպի Կորեա չարտերային թռիչքները կվերսկսվեն։

Korean Air ավիաընկերության կողմից գործակալությանը ներկայացված հայտի համաձայն՝ Ինչեոն-Թբիլիսի ուղիղ չվերթեր կիրականացվեն մայիսի 11-ին, մայիսի 25-ին, հունիսի 8-ին, հունիսի 22-ին և հուլիսի 6-ին։

Նշենք, որ ավիաընկերությունը չարտերային թռիչքներ է կատարել Ինչեոն-Թբիլիսի-Ինչեոն ավիագծով նախորդ տարի ևս։ Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ապրիլի 2-ին Korean Air-ին անհրաժեշտ թույլտվություն է տվել Վրաստանի ուղղությամբ ոչ կանոնավոր ավիափոխադրումների համար։