«Ալիք Մեդիան» «Սոցիալական Արդարադատության կենտրոնի» (Social Justice Center) հետ համագործակցության շրջանակներում հրապարակում է վերոնշյալ կազմակերպության համար պատրաստված, երիտասարդ ակտիվիստ Տիգրան Թարզյանի հեղինակած բլոգի գրառումը:
Ջավախքում հիմա խիստ ձմեռ է։
Վերջին 2 օրը շատ ցուրտ է, ձյուն է տեղում։ Թեեւ դեկտեմբերին շատ ձյուն չկար, իսկ եղանակը համեմատաբար լավ էր, սակայն տեղի բնակիչներին դեկտեմբերյան անսովոր տաք եղանակից գոհ չէին։ Համաձայն տարածված կարծիքի՝ եթե ձմեռը տաք է, և ձյուն չի տեղում, հաջորդ տարին բերքատու տարի չի լինի գյուղատնտեսության համար։
Մեր բնակչությունը ձմռանը «հանգստանում է», անելու բան չկա, քանի որ աշխատատեղ չկա։
Լճերին մոտ բնակեցված գյուղերում տեղացիները ձկնորսությամբ են զբաղվում։ Մնացածը զբաղված են գյուղի ամենօրյա գործերով, հիմնականում հետևում են տնային տնտեսությանը:
Այս ժամանակահատվածն օգտագործում են նաև քաղաքացիական հարցեր լուծելու համար։
Ձմեռը տարվա միակ եղանակն է, երբ աշխատանքային միգրացիայի մեջ գտնվող մարդիկ վերադառնում են տուն։ Հենց այս ժամանակահատվածում նրանք փորձում են վերականգնել երկքաղաքացիությունը կամ կացության թույլտվությունը։ Ջավախքը մարդաշատ է հատկապես ձմռանը։ Հունվարին, երբ դրսում տաք եղանակ է, գյուղի կենտրոնում շատերին կարելի է տեսնել։ Բնակչության զրույցի հիմնական թեմաներն են քաղաքականությունը, գյուղատնտեսությունը, սոցիալական ու տեղական խնդիրները։
Վերջին երկու տարում քննարկվող հարցերին ավելացել է ևս մեկ կարևոր խնդիր՝ «Կովիդ-19»-ը։ Այսօր բոլորը խոսում են կորոնավիրուսի և համավարակի հետևանքով առաջացած կարիքների/խնդիրների մասին։
Համավարակի պատճառով բնակչությունը եկամուտների նվազման առումով հայտնվեց հատկապես ծանր վիճակում։ Մեծ մասը փորձում է ընտանիքին պահել՝ տարածաշրջանից դուրս աշխատանք գտնելով։
Բնակչությունը կարծում է, որ պետությունը պետք է աջակցի գյուղացուն, բարելավի գյուղական ենթակառուցվածքները, կառուցի բժշկական ամբուլատորիաներ և այլն։ Այս խնդիրների լուծումը կարող է արտագաղթի դադարեցման պատճառ դառնալ։ Տեղացիներն ավելի քիչ կցանկանան գնալ այլ երկրում աշխատելու:
Ինչ վերաբերում է տարածաշրջանում համաճարակային իրավիճակին. սկզբում, երբ վիրուսը սկսեց տարածվել, շատերը չէին հավատում դրա գոյությանը, մինչև սկսվեց հիվանդության ներքին տարածումը։ Այստեղ կցանկանայի խոսել Ջավախքում կորոնավիրուսի, ընդհանուր իրավիճակի հետ կապված հիմնական խնդիրների մասին։
Հարցն ավելի մանրամասն քննարկելու համար նշեմ մի քանի կետեր.
Առաջին խնդիրը վիրուսի մասին կեղծ տեղեկատվության տարածումն է և տեղեկատվության պակասը։ Բնակչության շրջանում դեռևս հաստատված կարծիք կա, որ կորոնավիրուս չկա, ամեն ինչ բիզնես է և մարդկանց կառավարելու միջոց։
Քանի որ միշտ կարող ենք ասել, որ ամեն ինչ լեզվական արգելքի կամ տեղեկատվական պակասի մեղքն է, կարծում եմ՝ ոչ։ Վրաստանի մյուս շրջաններում, որտեղ վերոնշյալ խնդիրները չեն հանդիպում, նույն իրավիճակն է՝ ընդհանրապես վիրուսի մասին խոսելիս։ Տեղեկատվության հասանելիության խնդիրը նոր չէ։ Պետությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի այս մարտահրավերին ժամանակին և արդյունավետ լուծում տալու համար։ Համավարակի ժամանակ էթնիկ փոքրամասնություններին իրենց լեզվով համապատասխան տեղեկատվության տրամադրումը շատ կարևոր է։ Տեղեկացնելով այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են բժշկական իրավունքները կամ վիրուսների կառավարումը, պատշաճ բուժումն ավելի քիչ հասանելի է էթնիկ փոքրամասնությունների լեզվով:
Երկրորդ տարածված կարծիքն այն է, որ Ջավախքը լեռնային շրջան է՝ կլիմայական ծանր պայմաններով, ուստի վիրուսը մեզ հասնելը դժվար էր պատկերացնել: Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Ջավախքում վիրուսով հիվանդացությունը բարձր չէ։ Իրականությունը տարածաշրջանում բոլորովին այլ է։ Իրավիճակը վատթարացավ, երբ Ջավախքի իշխող կուսակցությանը մոտ կանգնած մարդիկ սկսեցին հարսանիքներ ու խնջույքներ կազմակերպել ռեստորաններում։
Ընտրություններին իշխող կուսակցության ֆինանսական աջակցությունը նշանավորեց Նինոծմինդայում ռեստորանային բիզնեսի նոր դարաշրջանի սկիզբը: Դարաշրջան, որից հետո սկսվեցին ավանդական մարդաշատ խնջույքների և հարսանիքների տոնակատարությունները։ Այս ամենին ավելանում են նաեւ ամանորյա տոները։ Օրինակ՝ Նինոծմինդայում տոնածառի բացումը երկու անգամ են նշել (դեկտեմբերի 25-ին և դեկտեմբերի 31-ին)։
Տեղական և կենտրոնական իշխանությունների անպատասխանատվությունը վկայում է այն մասին, որ որոշ անհատների շահերն ավելի բարձր են, մինչդեռ նրանց կողմից ընդունված կանոնակարգերն ու օրենքները բոլորի համար ընդհանուր չեն։
Կառավարությունն ու բիզնես հատվածը չունեն բավարար պատասխանատվություն վիրուսի տարածումը նվազեցնելու համար։ Իշխող կուսակցությանը կողքին կանգնած գործարարները շահույթ ստանալու համար աչք են փակում ամեն ինչի վրա։ Այս իրավիճակը բնակչության մոտ կասկածներ է առաջացրել, որ «կորոնավիրուսը ծրագիր է, որը կառավարության կողմից մշակվել է մարդկանց կառավարման կամ նրանց տանը պահելու համար»: Արդյունքում՝ բնակչությունը դրսևորում է սոցիալական անպատասխանատվություն և չի խորշում ավանդական բազմամարդ խնջույքներից։ Կառավարության և բիզնես հատվածի անպատասխանատու գործողություններն էլ ավելի են ամրապնդում բնակչության շրջանում կորոնավիրուսի բացակայության մասին առասպելները։ Արդյունքում վիրուսն ավելի լայն տարածում է ստանում։ Գյուղերում շատերն են խոսում երկրորդ կամ երրորդ անգամ «սովորական վիրուսով» վարակվելու մասին։
Ցավոք, այս ամենը չի արտացոլվում պետական վիճակագրության մեջ: Պատճառները պարզ են՝ բնակչության զգալի մասը չունի Վրաստանի քաղաքացիություն, հետևաբար բոլոր ծառայությունները վճարովի են (թեստավորումից մինչև բուժում), ուստի չեն դիմում «Կովիդ» հիվանդանոց։ Մյուս կողմից, գյուղերում ապրողների մեծ մասն ինքնազբաղված է և ունի սեփական տնային տնտեսություն։ Ջավախքում ապրող ցանկացած մարդ գիտի, թե ձմռանը խոշոր եղջերավոր անասունների խնամքը որքան դժվար և աշխատատար է: Սա եւս պատճառներից մեկն է, որ բնակչությունը չի դիմում հիվանդանոց։ Գյուղում ապրողների եկամտի աղբյուրը տնային տնտեսություն է (անասնապահություն, ոչխարաբուծություն, մեղվաբուծություն)։ Covid-ի կենտրոններ թեստավորման համար դիմելու դեպքում բնակիչները պետք է մնա ինքնամեկուսացման մեջ, բուժվի տանը կամ հիվանդության ծանր ընթացքով բուժվի հիվանդանոցում։ Երկու դեպքում էլ տնային տնտեսությունը կմնա առանց հսկողության, ինչը նշանակում է եկամտի կամ տնային տնտեսության կորուստ: Նման իրավիճակն էլ ավելի է խորացնում վիրուսի տարածումը։
Այս ամենին գումարվում է սոցիալ-տնտեսական ֆոնը։ Տնային բուժումը թանկ «հաճույք» է, երբ հիվանդությունը դժվար է ընթանում։ Մեկ անձի համար դեղեր գնելն ու հիվանդանոցում հետազոտվելը միջինում արժե 300-500 լարի։ Այն դեպքում, երբ Ջավախքում ապրող քաղաքացիների եկամտի աղբյուրը անասնապահությունն ու կարտոֆիլագործությունն է։ Կարտոֆիլի մեկ կիլոգրամը տատանվում է 65-80 թեթրիի, կաթի գինը՝ 1,20 թեթրի, նույն իրականությունում կորոնավիրուսի բուժման համար նախատեսված դեղերի գները տասնապատիկ թանկ են։ Մի խոսքով, մի պետությունում, որտեղ անտեսված են ազգային փոքրամասնությունների և ոչ միայն նրանց խնդիրները, ավելորդ է խոսել զարգացման և նորմալ, արժանապատիվ կյանքի մասին։
«Ալիք մեդիայի» «ընթերցողից» շարքում հրապարակվում են մեր ընթերցողների խոհերը։ Սյունակում տեղ գտած մտքերը չեն խմբագրվում և կարող են չհամընկնել Ալիքի տեսակետների հետ։