Ընդդիմության հայտարարած «կողպեքների պատերազմը» շարունակվում է:
Ընդդիմության կողմնակիցներն ու բողոքի ցույցի կազմակերպիչները գտնվում են պետական անվտանգության ծառայության շենքի տարածքում:
«Ուժը միասնության մեջ է» քաղաքացիական շարժման առաջնորդ Դավիթ Քացարավան խորհրդանշականորեն կողպեք է դրել ՊԱԾ-ի գլխավոր գրասենյակի մուտքի վրա:
Ավելի վաղ Թբիլիսիում մեկնարկած ցույցի կազմակերպիչները կողպեք էին դրել դատախազության գլխավոր մուտքի դարպասին:
Հիշեցնենք՝ բողոքի ալիքը վերսկսվեց, երբ «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներքին տարաձայնությունների արդյունքում չընդունվեց 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու օրինագիծը։ Ընդդիմությունը սա Իվանիշվիլիի թատրոն անվանեց ու կոչ արեց ժողովրդին դուրս գալ փողոցային պայքարի։ 20 ընդդիմադիր ուժեր ու քաղաքացիական ակտիվիստներ փակեցին Ռուսթավելի պողոտան ու Խորհրդարանի շենքի բոլոր մուտքերը։ Ամենամեծ ակցիան անցկացվեց նոյեմբերի 18-ին։