
Թբիլիսիի ծայրամասում գտնվող Ծկղնեթի թաղամասի Գոգեբաշվիլիի փողոցում ուշ գիշերով գողություն է տեղի ունեցել։ Թալանել են էկոնոմիկայի նախարար Գիորգի Քոբուլիայի տունը: Այս մասին հաղորդում է Rustavi 2 հեռուստաընկերությունը։
Հանցագործության փաստը թեև չեն հաստատել ներքին գործերի նախարարությունում, սակայն նշվում է, որ դեպքի առնչությամբ իրավապահները հարցաքննել են նախարարի հարևաններին:
Քոբուլիայի հարևաններն ասում են, որ գողությունը տեղի է ունեցել երկու օր առաջ և նախարարի բնակարանից արժեքավոր իրեր են գողացել: