
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարվածության առիթով ու կողմերին երկխոսության կոչ է անում:
Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը` Անկարայում, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսի ընթացքում:
«Մենք ուշադրությամբ հետևում ենք Ղարաբաղի իրավիճակին: Կողմերն անհապաղ պետք է դադարեցնեն կրակը: Պետք է դրա համար ներդնել բոլոր ջանքերը, որպեսզի բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորման հասնենք»,- ասել է Ստոլտենբերգը: