
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո Twitter-յան իր միկրոբլոգում գրառում է արել:
Ըստ գրառման` Վարհելին վարչապետին կոչ է արել արագացնել Եվրամիության սահմանած 12 առաջնահերթությունների իրականացումը, որպեսզի Վրաստանը կարողանա իր ճանապարհով առաջ շարժվել դեպի Եվրամիություն։
«ԵՄ աջակցությունը Վրաստանի բարեփոխումների ջանքերին եղել է վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցի առանցքում…
Վրաստանի ապագան Եվրամիությունում է»,- գրել է Վարհելին։