Վրացի մի խումբ հոգեբաններ հայտարարությամբ դիմել են հանրային պաշտպանին՝ ապահովելու Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի գնահատման նպատակով որակավորված բժիշկների խորհրդի ստեղծումը։
«Մենք՝ Վրաստանում աշխատող հոգեբաններս, մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում «Նետգազեթի» և «Բաթումելեբի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակի կապակցությամբ. արդեն 18 օր է, ինչ Ամաղլոբելին ի նշան բողոքի հացադուլի մեջ է»,-ասվում է հայտարարության մեջ։
Հոգեբանների խոսքով` հունվարի 28-ին բժիշկների հրապարակած հայտարարության համաձայն` հիմնավոր մտավախություններ կան Ամաղլոբելիի կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ։
«Մենք՝ հոգեկան առողջության ոլորտի ներկայացուցիչներս, խնդրում և հորդորում ենք երկրի օմբուդսմենին՝ ապահովել ոլորտում ճանաչված որակավորված բժիշկների խորհրդի ստեղծումը, որպեսզի անհապաղ գնահատվի Մզիա Ամաղլոբելիի առողջական վիճակը։
Ազատություն Մզիա Ամաղլոբելիին, ազատություն քաղբանտարկյալներին»,-ասված է հայտարարությունում։