Թուրքիան մայիսից 130 տոկոս հարկ է սահմանել ցորենի, եգիպտացորենի և գարու ներկրման վրա, իսկ Եվրահանձնաժողովը համաձայնել է Ուկրաինայից արևածաղկի ձեթի ներկրման արգելքին։
Վրաստանի «Ցորեն և ալյուր արտադրողների ասոցիացիայի» ղեկավար Լևան Սիլագավան BusinessPressNews-ին ասել է, որ սա վառ օրինակ է, թե ինչպես են երկրները գործում՝ առաջնորդվելով իրենց քաղաքացիների շահերով, ինչը պետք է անի նաև Վրաստանի կառավարությունը։
«Այդ քայլերը, որոնք այժմ ձեռնարկում են երկրները մեկը մյուսի հետևից` վկայում են, որ կառավարությունները պաշտպանում են սեփական ֆերմերներին և տեղական արտադրանքը:
Երկրները փոխում են իրենց տնտեսական քաղաքականությունը՝ ելնելով սեփական շահերից»,- ասել է Սիլագավան` հավելելով, որ ասոցիացիան կոչ է անում կառավարությանը` նույնպես գործել միայն ի շահ Վրաստանի, ինչպես վարվում են Եվրամիության երկրները և Թուրքիան: