Շուրջ 50 եվրախորհրդարանականներ Վրաստանի իշխանություններին կոչ են անում երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել Եվրոպա։
Նամակի հասցեատերերն են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
ԵԽ պատգամավորները շեշտել են, որ իրենց խիստ անհանգստացնում է Սաակաշվիլիի արտաքինը: Նրանց կարծիքով, այս պատկերը յուրօրինակ կերպով արտացոլում է Սաակաշվիլիի առողջության արագ ու կտրուկ վատթարացումը։ Դա, ըստ նրանց, խոսում է այն մասին, որ ներկայիս բժշկական միջամտությունները չեն ապահովում և չեն օգնում նրա արագ ապաքինմանը։ Ուստի նրանք կարծում են, որ իրավիճակի շտկման հրատապ միջոցառումներն ընդունելի են, քանի դեռ իրավիճակը կրիտիկական կետի չի հասել։
Ուստի Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են անում կառավարությանը դիմել «միակ բարոյապես ճիշտ որոշմանը». «Նախկին նախագահ Սաակաշվիլիին տեղափոխեք ԵՄ երկրներից մեկը, որտեղ նա կստանա անհրաժեշտ և համարժեք բժշկական ծառայություններ»։
Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծում են նշված դեպքի կարևորությունը Վրաստանի՝ ԵՄ-ին հետագա ինտեգրման ճանապարհին։