«Կոմունիկացիան իրականացվում է գործընկերային մթնոլորտում, չնայած գիտենք, որ նման հարցերը լուծելու համար որոշակի ժամանակ է պահանջվում»,- այսպես է անդրադարձել Վրաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վլադիմիր Կոնստանտինիդը Ադրբեջանի սահմանապահների կողմից Դավիթ Գարեջիի տարածքում անապատի վանքը փակելու մասին տարածված լուրին:
Նրա խոսքով, այս պահին բոլորը պետք է զերծ մնան էմոցիոնալ գործողություններից և հայտարարություններից:
«Այժմ առկա տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի սահմանապահների կողմից ժայռից այն կողմ անցնելը սահմանափակվել է: Այս հարցով դիմել ենք ինչպես արտաքին գործերի նախարարությանը, այնպես էլ համապատասխան մյուս ծառայություններին և ակտիվ կոմունիկացիա է իրականացվում: Աշխատում ենք հարցը լուծել, որպեսզի հոգևորականները, հավատացյալներն ու զբոսաշրջիկները կարողանան այցելել վանք: Հույս ունենք, որ ադրբեջանական կողմը կառուցողական մոտեցում կցուցաբերի»,- հայտարարել է Կոնստանտինիդին: