Կոչ ենք անում իշխանությանը նոր ընտրություններ անցկացնել. Մաքալիսթեր

Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Դեյվիդ Մաքալիսթերը Interpressnews-ին տված հարցազրույցում գնահատել է Վրաստանում տիրող իրավիճակը։

Մաքալիսթերը ևս մեկ անգամ կոչ է արել Վրաստանի կառավարությանը վերանայել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականի վերջը դադարեցնելու որոշումը և ականջալուր լինել երկրում շարունակվող բողոքի ցույցերի մասնակիցների կոչերին։

Եվրախորհրդարանականն ընդգծել է` քիչ հավանական է, որ «Վրացական երազանք»-ը կփոխի իր արտաքին քաղաքականությունը՝ հեռանալ Մոսկվայից և ընդունել Եվրամիության հետ համատեղելի օրակարգ։ Մաքալիսթերի խոսքով՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացը գործնականում սառեցված է։

Մաքալիսթերը նաև նշել է, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեռևս մնում է Վրաստանի օրինական նախագահը։