Կոչ եմ անում կանգնել վրացիների կողքին. կոնգրեսական Ուիլսոն

«Բիձինա Իվանիշվիլին ձևավորել է ոչ լեգիտիմ խորհրդարան և նշանակել ոչ լեգիտիմ նախագահ, նաև ընդունել է այնպիսի օրենքներ, որոնք քրեականացնում են բողոքի ակցիաները և խոսքի ազատությունը. ծեծի են ենթարկում քաղաքացիներին և ազատազրկում», — Charleston Mercury լրագրում հրապարակված նամակում գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ջո Ուիլսոնը։

Նրա խոսքով՝ Վրաստանի օրինական նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անհավանական խիզախ դիրքորոշում է որդեգրել՝ միանալով ցուցարարներին և պահանջելով ազատ և արդար ընտրություններ։

Ըստ Ուիլսոնի՝ էական է, որ Միացյալ Նահանգները պահպանի իր պատմական աջակցությունն ու հարաբերություններն այդ ազատ մարդկանց հետ:

«Ես կոչ եմ անում բոլոր ամերիկացիներին կանգնել վրացիների կողքին, քանի որ նրանք պայքարում են իրենց ազատության համար»,- գրել է Ուիլսոնը։