
«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Երևանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Կոբախիձեի կառավարության փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունում դեմ առ դեմ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև արդյունավետ համագործակցության և երկարամյա բարիդրացիական հարաբերությունների խնդիրները։ Ուշադրություն է դարձվել ռազմավարական գործընկերության օրակարգի հիմնական հարցերին, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, տրանսպորտային և մշակութային ոլորտներում համագործակցությանը։
Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև տարածաշրջանում առկա մարտահրավերներին և Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության առանձնահատուկ կարևորությանը։
«Իրակլի Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը, ինչը պատմական քայլ է տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ուղղությամբ», — ասված է հաղորդագրությունում:
Կոբախիձեն ու Փաշինյանն այսօր ներկա կլինեն Վրաստան-Հայաստան ֆուտբոլի ազգային հավաքականների հանդիպմանը։ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին հանդիպումը կանցկացվի Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում։
Տրամադրվածությունը Վրաստան-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանն ընդառաջ