Հոկտեմբերի 2-ին Վրաստանի կառավարության վարչակազմում վարչապետ Իրակլի Կոբախիձեն, ի պատասխան իր առողջության մասին հարցի, ասել է՝ որ վարակվել է կորոնավիրուսով։
Ըստ վարչապետի` դա է եղել «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրի ներկայացման ձգձգման պատճառը։ Շնորհանդեսը նախատեսված էր հոկտեմբերի 1-ին։
«Ինձ մոտ կովիդ էր հաստատվել, վերջին անգամ երեկ եմ թեստավորվել և այլևս վարակիչ չեմ, այլևս վիրուս չունեմ և կարող եմ այսօրվանից շփում ունենալ», — հոկտեմբերի 2-ին ասել է Կոբախիձեն։
Ուշագրավ է, որ Կոբախիձեն հանրության հետ շփվել է սեպտեմբերի 27-ին Թբիլիսիի Հերոսների հրապարակում՝ Սոխումիի անկման օրը, իսկ սեպտեմբերի 28-ին Թելավիում` «Վրացական երազանք»-ի նախընտրական քարոզարշավի տարածաշրջանային միջոցառմանը։
Վարչապետի խոսքով, «Վրացական երազանք»-ի նախընտրական ծրագրի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին կամ 9-ին։