Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դրած վետոն հաղթահարելուց հետո, վարչապետ Իրակլի Կոբախիձեն կառավարությունում հրավիրած ճեպազրույցում ասել է, որ պատժամիջոցների մասին խոսելն իրենց համար «անլուրջ» է։
Ըստ նրա՝ «ոչ ոք չի կարող պատժել վրաց ժողովրդին, և ոչ ոք չի կարող պատժել վրաց ժողովրդի ընտրած կառավարությանը»:
«Մենք ամեն ինչի վերաբերյալ ունենք ամուր դիրքորոշում, մենք ծառայում ենք այս հասարակության, այս երկրի շահերին, հետևաբար` մեզ համար պատժամիջոցների մասին ցանկացած խոսակցություն անլուրջ է: Նման տիպի միջոցների ընդունումը հակառակ ազդեցությունը կունենա հենց այն սուբյեկտի համար, որն այդ միջոցները գործի դնելու մասին կմտածի, ուստի ևս մեկ անգամ բոլորին կոչ եմ անում լինել պրագմատիկ»,- ասել է Կոբախիձեն:
Ի դեպ, մինչ այդ Եվրահանձնաժողովը արձագանքել էր Վրաստանի խորհրդարանում «գործակալների օրենքի» վետոյի հաղթահարմանը՝ նշելով, որ Եվրամիությունն ու անդամ երկրներն ի պատասխան դիտարկում են բոլոր հնարավոր տարբերակները։
Խորհրդարանը հաղթահարեց «գործակալների օրենքի» վրա դրված վետոն