
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, այս մասին փոխանցում է նախագահի աշխատակազմը։
«Վրաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, որպեսզի բնական աղետների դեմ պայքարում խոչընդոտ չստեղծվի, ժամանակին համապատասխան ակտեր ընդունվեն և արագ արձագանք տրվի»,- ասվում է փետրվարի 8-ի ուշ երեկոյան նախագահի վարչակազմի տարածած հաղորդագրության մեջ։